Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 26 դեպք: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը եւս երկու շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ: Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: […]
ՀԱՅ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՈՒԼ ՉԷ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր Հայրենիքի դեմ ներկայումս վերածվել է գոյապայքարի, որի ընթացքում ռազմաճակատում մարտնչող մեր զինվորները, սպայական կազմն ու կամավորականները քաջության և հնարամտության հրաշքներ են գործում: Ավաղ, նրանցից շատերն իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին` երիցս խոնարհում […]
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է քարտեզ, որտեղ ներկայացված է իրավիճակը ռազմաճակատում։
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։ Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ […]
Աննա Հակոբյանը գրել է. «Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»:
Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»․ Հոկտեմբերի 26-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ թշնամին գրավել է Արցախի հարավարևմտյան Սանասար (Կուբաթլու) քաղաքը։ Չժխտելով, որ այս բնակավայրը ռազմավարական շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային շրջանների պաշտպանության առումով՝ պետք է նաև նշել, որ Կուբաթլուով փաստացի վերջանում են հարթավայրային […]