Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն […]
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ. Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին: Այս մասին Ֆեյսբուքյան հանրագրում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Ցավոտը՝ միայն թշնամու համար կարող է լինել: Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը: Թիկունքից մինչև առաջնագիծ՝ ազգովի պայքարում ենք վճռորոշ հաղթանակի համար, ոչ թե ցավոտ փոխզիջումների: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության շահի գիտակցությամբ՝ ժամ առաջ հրամայական է ամբողջ քաղաքական ներուժի, պետական, ռազմական, դիվանագիտական փորձառու […]
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: «Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծել է գործակալության աղբյուրը: