01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Անհրաժեշտ է դոնարական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ

Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ, ֆեյսբուքի իր էջում գրել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գևորգ Թամամյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի աջակցությունից, չի […]

Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցվեց Կարապետ Մխչյանին

Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկից առաջ, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին: Լենա Նազարյանի հայտարարությանը հետևեց վերջինիս երդման […]

Կապիտուլյացիայի ենթակելու հայրենիք չունենք

Պետք է փոխել ռազմաքաղաքական ղեկավարությանը, միայն այդ պարագայում կփոխվի պատերազմի ընթացքը։Հաղթանակած նախագահներ համախմբեք հայ ժողովրդին, տեր կանգնեք Արցախ աշխարհին,Ձեր փորձի ,անձնական կապերի ու գիտելիքների կարիքն ունի հայ ժողովուրդը։   Ձեր հրապարակային խոսքից հետո կփոխվի պատերազմի ընթացքը։Այս անգամ ևս տեր կանգնեք հայրենիքին։ Մենք կապիտուլյացիայի ենթակելու հայրենիք չունենք։   Վիգեն Սարգսյան

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1600 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով

Հոկտեմբերի 27-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80 410 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1600-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 51 814 (+652) մարդ, այս պահին բուժվում է 27 027-ը (+914): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1569 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1222-ը (+26), իսկ այլ պատճառներով՝ 347-ը (+8): Մեկ օրում մահացել է 34 […]

Խելքի աշեցեք

Հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու. փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:  

ԱԺ նիստը քվորում ապահովելու անհաջող փորձերից հետո հետաձգվեց 20 րոպեով

Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստը 20 րոպեով հետաձգվել է այն պատճառով, որ ոչ մի կերպ չի հաջողվել քվորում ապահովել։ Քվորում ապահովելու երկու անհաջող փորձից հետո, հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում։  

Ջալալ Հարությունյանի վիրավորումը ծանր չէ

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ «Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։  Ստեղծված պատերազմական […]

Դպրոցական արձակուրդները երկարաձգվում են

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի