23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ

Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և […]

Իրանը հատուկ նշանակության ուժեր ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման

Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման,  իրանական Azariha տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝  այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային […]

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյանը ռազմաճակատ մեկնելու կոչ է անում կանանց /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։ «Բայց հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ դրան, և ինչքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների […]

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները […]

Աշոտ Փաշինյանը զինակից ընկերների հետ է

Համացանցում տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի լուսանկարը: Նա իր զինակից ընկերների հետ է: «ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանն իր զինակից ընկերների հետ Արցախյան ճակատում է»,- գրված է լուսանկարին կից:

ԱԱԾ սահմանապահ զորքը նոր հրամանատար ունի

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։   Ավելի վաղ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն ազատվել էր պաշտոնից։

Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի