27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյանը ռազմաճակատ մեկնելու կոչ է անում կանանց /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Բայց հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ դրան, և ինչքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների պարագայում, պետք է պայմաններ գտնենք դիմակայելու և մեր իրավունքները պաշտպանելու»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է փորձենք գտնել ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել և իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը։ Փաշինյանը նշեց, որ սա է ամենակարևոր հարցը, որը թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը` Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ առավել ևս պատրաստ չէ փոխզիջման։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ