23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Հատուցում՝ զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» հայտնում են. «Հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝  2018 – 2020թթ.-ին տեղի ունեցած 5 դեպքերի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին եւ երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի  2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքերի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի […]

Հայկական կողմն ուշադիր հետևելու է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ: Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և […]

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ «Հենց նոր ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողները ստացել են նախագահի մեկնաբանություններն օրվա ամենաարդիական թեմաների մասին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան»,- ասված է […]

Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել

Երևանի Հաղթանակի կամրջից այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 12։27-ին, քաղաքացի է նետվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ քաղաքացին ցույց է տվել  կենդանության նշաններ։ Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։  Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում, փրկարարների օգնության կարիք չի առաջացել։

Ինչի՞ հիմնադիրն էր ԼՏՊ-ն․ Բագրատ Եսայանի գրառումը

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իշխանության տարբեր ներկայացուցիչների մակարդակով նորից փորձ է արվում շրջանառության մեջ դնել մինչև 1998-ը՝ Հայաստանի ժողովրդավարության կղզյակ լինելու ու պատերազմում «հաղթական հիմնադիր նախագահի», ու 98-ից հետո Հայաստանում իբր հաստատված «գողապետության մասին թեզը։ Ուհետաքրքին այն է, որ սա արդեն թութակի պես սկսել են կրկնել համեմատաբար […]

Նա ժողովրդի ընտրյալ չէ, մենեջեր է, որին սխալմամբ ընտրել են քաղաքապետ. Մարությանին դատի են տվել

Երևան քաղաքը հանձնեցինք կառավարման միջին կարգի դերասանի, որը խոսք տվեց շատ արագ զարգացնել քաղաքը։ Համոզմունք կար, որ կգա ժամանակ, որ իշխանության կայունացումից հետո կոռուպցիոն սխեմաներ են առաջ գալու, ինչը շատ երկար սպասեցնել չտվեց և արդեն իսկ առերեսվել ենք նման սխեմայի։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում […]

Մենք կարողացանք լիարժեքորեն ներկայացնել մեր դիրքորոշումը միջազգային հանրությանը և համապատասխան արձագանք ստացանք․ Նաղդալյան․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է մամուլի քարտուղարների հետ զրույցների շարքը։ Այս անգամ «Մեդիա պաշտպանը»  զրուցել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում արտգործնախարարության լրատվական բաժինն աշխատում է արտակարգ ռեժիմով, որը պայանավորված է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, իսկ այս էսկալացիայի շրջանում աշխատանքը կրում է իրապես շուրջօրյա բնույթ, առավել մեծ ուշադրություն է դարձվում […]

Պարտավոր չենք Արայիկ Հարությունյանին լայվերով լսել. բուհ չընդունված դիմորդի ծնող

ԱԺ-ում ընթանում է բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Ծնողներից մեկը՝ Հասմիկ Աղաջանյանը, նշեց, որ իր երեխան դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան, նախապես ուսումնասիրել են լրացվող հայտը, ծանոթացել ընթացակարգերին։ «Աղջիկս հստակ իմանալով, որ ուզում է  դիմել համալսարան, դիմել ենք ընդամենը երկու ֆակուլտետ՝ անվճար և վճարովի տեղերի համար։ Մեկ հայտը, որը լրացրել էինք, […]

Առաջին հայտով բուհ չընդունվելն անձնական կամ ազգային ողբերգություն մի սարքեք». Իշխանական պատգամավորը՝ բուհ չընդունված դիմորդներին

Խորհրդարանում ավարտվեց բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։  Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչները։ Լսելով բոլոր կողմերի բողոքներն ու դիտարկումները՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը դիմելով դիմորդներին և նրանց ծնողներին, ասաց. «Մենք գրությունով կդիմենք նախարարությանը, մենք անպայման լրացուցիչ հանդիպումնր կունենանք՝ Ֆեյսբուքի կամ կոնտակտների միջոցով։ Մեծագույն խնդրանք բոլոր ծնողներին,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված