23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին հայտով բուհ չընդունվելն անձնական կամ ազգային ողբերգություն մի սարքեք». Իշխանական պատգամավորը՝ բուհ չընդունված դիմորդներին

Խորհրդարանում ավարտվեց բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։  Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչները։

Լսելով բոլոր կողմերի բողոքներն ու դիտարկումները՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը դիմելով դիմորդներին և նրանց ծնողներին, ասաց. «Մենք գրությունով կդիմենք նախարարությանը, մենք անպայման լրացուցիչ հանդիպումնր կունենանք՝ Ֆեյսբուքի կամ կոնտակտների միջոցով։ Մեծագույն խնդրանք բոլոր ծնողներին,  խնդրում եմ ձեզ՝ առաջին տարում, առաջին հայտով բուհ չընդունվելն անձնական կամ ազգային ողբերգություն մի սարքեք, խնդրում եմ ձեզ»։

Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հաշվի առնելով դիմորդների աննախադեպ բարձր թիվը, առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ, և պետք է զտեն իրենց դիմած դիմորդների և նրանց ծնողների բողոքները։

ԳՈՎԱԶԴ
00:15

Իմանալ ավելին

 

«Կոնկրետ ես արդեն կարողացել եմ տեխնիկական սխալի պատճառով վեր հանել երկու դիմորդի շահ, քանի դեռ չի լուծվել ամենավերջին ուսանողի հարցը, ես կմտածեմ, որ մենք ունենք խնդիր։ Ես որևէ մեկին չեմ մեղադրում, դիմորդ կայք չեմ մտել և ոչինչ չեմ կարդացել»,- ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից բուհ չընդունված դիմորդների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում ԳԹԿ-ի,ԱԺ-ի և Կառավարության դիմաց։ Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած  քաղաքականության համաձայն՝ գերակայություն է  տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝  այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ