23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2020

Ռազմական բախումների և դրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը․ «Ազգային օրակարգ»

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն […]

Ադրբեջանն իր տեխնիկան տեղակայում է բնակավայրերում՝ կենդանի վահան դարձնելով քաղաքացիներին. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին, գրել է Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։   «Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում հասարական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները […]

Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարսավելու առաջին պատճառներից մեկը պատշաճ դասագրքերի ու հմուտ դասավանդողների բացակայությունն է

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է պետական դպրոցական ծրագրից հանել Հայոց եկեղեցու պատմությունը ՝ որպես առանձին առարկա: Ի հիմնավորումն այս որոշման՝ բերվում են մի քանի փաստարկներ: Դիտարկենք դրանք: Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարսավելու առաջին պատճառներից մեկը պատշաճ դասագրքերի ու հմուտ դասավանդողների բացակայությունն է: Հայ դպրոցն իսկապես կարիք ունի լավ դասագրքերի և […]

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ-որ առավելություն ձեռք բերել եւ դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար: […]

Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին. Քոչարյան

Ադրբեջանը միշտ էլ ցանկություն է ունեցել ստատուս քվոյի փոփոխության, այսինքն շփման գծի հատվածներում ինչ-որ փոփոխությունների: Ապրիլյան պատերազմն էլ միտված էր այդ խնդրի լուծմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Այս անգամ Ադրբեջանի գործողություններն իրենց նպատակին չհասան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները […]

«Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան

Հաստատում ենք, որ «Elbit Hermes 900» թանկարժեք անօդաչու թռչող սարքը խոցվել է հայկական ստորաբաժանումների կողմից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ «Այո՛, «Оса» զենիթահրթիռային համակարգն է, որը տեղում է արդիականացվում։ Մեր ռազմարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է «Оса»-ի արդիականացման տեխնոլոգիան։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, ադրբեջանական անօդաչուների […]

ՀՀ ԶՈւ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վրավորումներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.  «Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ […]

Հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները. Ռուբեն Մելիքյան

Տարիներ ի վեր՝ ես հանրային կյանքն ընկալում եմ որպես գաղափարների հավերժական բախում ու կռիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր ռուբեն մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք միշտ տեսնում ենք մարդկանց – նրա՛նք են տեսանելի դերակատարները, բայց հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները։ Տարիներ ի վեր՝ […]

Ներխուժումը չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին․ ՀՅԴ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ ևս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար: Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված