02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ներխուժումը չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին․ ՀՅԴ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեցԱյս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն էԻնչպես նախորդ բոլոր դեպքերումայս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ ևս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար:

Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցով, ուղեկից միություններով ու համակիրներով, կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը:

ՀՅ Դաշնակցության Բյուրո
14 Հուլիս 2020

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ