23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները. Ռուբեն Մելիքյան

Տարիներ ի վեր՝ ես հանրային կյանքն ընկալում եմ որպես գաղափարների հավերժական բախում ու կռիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր ռուբեն մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք միշտ տեսնում ենք մարդկանց – նրա՛նք են տեսանելի դերակատարները, բայց հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները։

Տարիներ ի վեր՝ մեր հանրային կյանքի կարեւորագույն գաղափարական բախումը, պայմանական ասած, «պատերազմի պատրաստվողների» եւ «խաղաղության պատրաստվողների» միջեւ էր (անվանենք լատիներեն՝ para bellum-ներ եւ para pacem-ներ): Եվ տարիներ ի վեր «պացեմությունը» շատ մոդայիկ էր – այդ գաղափարախոսությանը հաջողվել էր իրեն ասոցացնել առաջադիմության, իրավականության, բարեկեցության հետ։

Իսկ այսօ՞ր։ Այսօր «պացեմությունը» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ թերեւս արդեն վտանգավոր էլ չէ։ Այն պարտվել է հենց գաղափարակա՛ն տիրույթում – այլեւս ո՛չ առաջադիմության հետ է ասոցացվում, ո՛չ իրավականության եւ ո՛չ էլ բարեկեցության։

«Պացեմությունը» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ այդ խայտառակությունը մեխանիկորեն տարածվում է «պացեմության» հիմնական հովանավորի՝ Եվրոպայի վրա, որը ՄԵԶ «խաղաղության էր պատրաստում», իսկ ազերիներին՝ ոչ։

«Պացեմությունը» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ դրա նախկին մոլի տարածողներից շատերը հիմա կա՛մ հակառակ դիրքերից են հանդես գալիս, կա՛մ պարզապես լռում են։

«Խաղաղությո՞ւն ես ուզում։ Պատրաստվի՛ր պատերազմի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ