23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին. Քոչարյան

Ադրբեջանը միշտ էլ ցանկություն է ունեցել ստատուս քվոյի փոփոխության, այսինքն շփման գծի հատվածներում ինչ-որ փոփոխությունների: Ապրիլյան պատերազմն էլ միտված էր այդ խնդրի լուծմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս անգամ Ադրբեջանի գործողություններն իրենց նպատակին չհասան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները զարգացվեն», – ասաց նա:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ այն գրեթե միշտ նույն ձևաչափով է՝ հանդարտության, զինադադարի խպահպանման կոչերի տեսքով:

«Մենք էլ կարծում ենք, որ հարցը ռազմական լուծում չունի. այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին: Իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել հնարավոր չէ: Խաղաղությունը նաև պարտադրում են, այն մեկ կողմի ցանկությամբ չէ», – ասաց պատգամավորը:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ