06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին. Հրապարակ

Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արա­րատ Միրզոյանի վերադարձին: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա: Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է:  Այդ փոփո­խությունների արդյունքում ԱԺ-ն […]

Փաշինյանի պատճառով Արցախի բանակի 3 հզորագույն գեներալներն այլևս բանակում չեն. Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանը խոսում է գեներալների ու սպաների մասին, բայց անցած 1.5 տարում ինքը միայն հեղինակազրկել է գեներալներին ու սպաներին, որոնք հաղթանակ են տարել Արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմում»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Զինված […]

Եթե դա լիներ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, համաշխարհային վայնասուն էր լինելու. Տիգրան Քոչարյան

Իջևանյան վերջին իրադարձությունների շուրջ հնչող գնահատականներն իրարամերժ են: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, սակայն, որ բոլորը կողմ են, որ անտառահատումների հարցը լուծվի: Ըստ նրա՝ նաև ընդդիմադիր, արտախորհրդարանական դաշտը վատ արձագանքեց, երբ ոստիկանությանը փորձեցին հերթական անգամ ստորացնել. «Փաշինյանը ժամանակին բացեց «պանդորայի արկղը»՝ ասելով, որ երեխան կարող է ծնողին չլսել, ուսանողը՝ դասախոսին, բոլոր հարցերը կարելի է փողոց […]

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են. այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։   «Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ […]

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: «Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: […]

Ջրացատկ. Հարությունյանը 35-րդն է, իսկ Սարգսյանը` 39-րդը

Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած 296,10 միավորով 39-րդն է: Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 […]

ԱԺ-ում 80 տոկոսը «կոճակ սեղմողներ» են. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատեց 7-րդ գումարման խորհրդարանի կատարած աշխատանքները և արտախորհրդարանական ուժերի հնարավորությունները: Ըստ նրա՝ ԱԺ-ում 80 տոկոսը «կոճակ սեղմողներ» են, իսկ արտախորհրդարանական ուժերում դեռևս չկա միասնականություն, որը կդառնա այլընտրանք: «Այս խորհրդարանում, բացի 10-15 հոգուց, որոնք քիչ թե շատ ինչ-որ բան հասկանում են, շատերին մենք չենք ճանաչում և սկսում ենք ճանաչել, […]

Եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս ավարտված է. Ֆրանսիացի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի խոսքով՝ եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս ավարտված է։ «Մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել։ Այս ամենի գագաթնակետն այն եղավ, երբ դատավոր Դանիելյանը թույլ չտվեց Քոչարյանի փաստաբանին ելույթ ունենալ։ Անգամ դիկտատուրայում նման բան չի լինում, քանի որ դիկտատուրայում բոլորը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի