11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին. Հրապարակ

Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արա­րատ Միրզոյանի վերադարձին: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա: Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է: 

Այդ փոփո­խությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ չպիտի ունե­նա, կամ ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկո

սով պետք է կրճատվեն, իսկ մյուս աշխա­տողների հետ քաղիրավական պայմանագրեր կկնքվեն, եւ Քաղծառայողի մասին օրենքով նրանք պաշտպանված չեն լինի: Մենք տեղեկացանք, որ մինչ Միրզոյանը կվերադառնա, ԱԺ աշխատա­կազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի դռան մոտ հերթեր են գոյանում, մարդիկ «բոնբոներկաներով» շտապում են ղեկավարության մոտ՝ պարզելու՝ իրենք մնալու են, թե ոչ: Ոմանք հույս ունեն, որ կհաջողվի լեզու գտնել նրա հետ, Մինասյանն էլ կբարեխոսի Միրզոյանին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ