24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

«ԸնԳե՛ր ջան, քո ամենամեծ եւ միակ «ձեռքբերումը» ժողովրդավարությունը չէ` ամբոխավարությունն է»

Մարդ ի՜նչ երես պետք է ունենա, որ շանտաժի միջոցով գա իշխանության, վերջնագիր ներկայացնի Ազգային ժողովին, թե`«կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», ամիսներ անց վախենալու տեսք ընդունի եւ իրեն վարչապետ դարձրած քաղաքացիներին ահաբեկի, թե հանգիստ նստեք տեղներդ. «ոչ մեկը չի կարող շանտաժի լեզվով խոսել կառավարության հետ»։ Փողոցներ, ճանապարհներ փակելով՝ ելնի ժողովրդի շալակը, հետո […]

Վերջ տվեք կապիկություններին

Վերջ տվեք կապիկություններին, ի՞նչ ասել է ժողովրդի վարչապետ կամ ժողովրդի կառավարություն, դուք մեր ժողովրդին չեք ներկայացնում, այնպես որ ինքներդ ձեզ այդպես կոչելու իրավունք չունեք: Դուք ոչ թե ժողովրդի կառավարություն եք, այլ ժողովրդի թշնամիների կողմից այդ ժողովրդի գլխին կարգված կառավարություն եք, ու եթե այդ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը շատ բաներ չի հասկանում ԱՌԱՅԺՄ, միևնույնն է, կգա մի […]

Որպես վարչապետ՝ դու հաշմանդամ, անգործունակ, անպետք մեկն ես

Այսօր էլի վարչապետը հորդորեց ազգիս՝ «աշխատեք-ապրեք, ես ոչ մի բանով չեմ կարող օգնել: Այսինքն, կարող եմ, բայց նենց՝ ստից-մտից»: Այստեղ հարց է առաջանում՝ հապա ինչո՞ւմն է իշխանության գործառույթը, եթե դու քաղաքացու, ընդ որում՝ քո իսկ աճեցրած հպարտ քաղաքացու հոգսը չես կարողանալու թեթևացնել, տնտեսությունը չես կարողանալու զարգացնել, աշխատատեղ չես կարողանալու ստեղծել: Էդ որ արհամարհական շպրտում ես՝ […]

Քաղսի գյուղի հանդամասում «ԶԻԼ» բեռնատար է շրջվել

Հուլիսի 21-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են բեռնատարը:

Տղա մնացեք, ամոթ է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբունքների եւ տարրական բարոյականության բացակայությունը հնարավոր չէ քողարկել ոչ լեզուների իմացությամբ, ոչ արտասահմանյան բուհերի դիպլոմներով եւ ոչ էլ այսօրվա պաշտոնով։ Կարելի է կորցնել պաշտոն, ազդեցություն, լծակներ, արդյունքում նաեւ՝ որոշակի շրջապատ։Սա քաղաքական եւ մարդկային օրինաչափություն է, ինչում համոզվել եմ նաեւ իմ անձնական փորձով։ Այս իշխանությունները նույնպես անցողիկ […]

Զինվորի դի է հայտնաբերվել. ՊՆ

Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին, այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Ա. Հովհաննիսյանը։

«Ինքնաոչնչացման կոճակը սեղմված է». Արթուր Թովմասյան

Արթուր  Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրռլ է. «Կյանքում ընդհանրապես պատահական ոչինչ չի լինում, լինում են միայն օրինաչափություններ: Շախմատային տախտակում «իմ քայլ» -ին (կամ մե՜ր քայլին) օրինաչափ էր, որ պիտի հաջորդեր սև ու սպիտակի (կամ հեղափոխականների ու հակահեղափոխականների) բաժանումը: Օրինաչափ էր որ ներքաղաքական դաշտում հայտնվեցին կամ վերադասավորվեցին շախմատի բոլոր խաղաքարերին համապատասխան ֆիգուրները՝ գործող անձիք (թագուհին՝ վկա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի