08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

Հայաստանից այցելությունները Վրաստան նվազել են /տեսանյութ/

8 տարվա դադարից հետո կայացավ Հայ-վրացական միջառավարական տնտեսական համաժողովը. հայ-վրացական հարաբերություններն այս պահին եւ ընթացիկ դինամիկան: «Հենարան» մամուլի ակումբի հյուրը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն է: 

19-ամյա զինվորն արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին […]

«Ամենազավեշտալին նրանց պահվածքն էր, ով մեզ փորձում էր մեղադրել «շոպլիկության», անձի պաշտամունքի եւ հաճոյամոլության մեջ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան օրն անցավ Սերժ Սարգսյանի ծննդյան նշանի տակ։ Ոչ նավի հետ զրահաբաճկոնանկարը, ոչ էլ Ձախ Հարութի համերգից երակ մտնելը չփոխեցին օրվա տրենդը։ Բազում շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր, ազդեցիկ վերլուծություններ, ազնիվ խոստովանություններ։ Երբեմն՝ զգագմունքային, երբեմն՝ հումորային, տեղ-տեղ՝ պաթետիկ։ Այս ամենին զուգահեռ երրորդ նախագահին չսիրողների մի խումբ էլ գռեհիկացավ, […]

«Բացի ձեր նման աբիժնիկություն ու մերժողականություն քարոզողներից կան նաև Արցախի ազատագրման ղեկավարներին գնահատող և երախտապարտ արվեստագետներ». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Էլ ոնց կլիներ մարդ ա վատացել, որ Արցախի հերոսին երգ են նվիրել: Մանրից ընտելացեք,որ բացի ձեր նման աբիժնիկություն ու մերժողականություն քարոզողներից կան նաև Արցախի ազատագրման ղեկավարներին գնահատող և երախտապարտ արվեստագետներ։ Հ.Գ.Դուք հազիվ Նիկոլի արձաններ կանգնեցնեք ու հրագ լսեք….»:

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների համար:    «5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով», – Facebook-յան իր էջում գրել է վարչապետը։  

Ում հետ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան հոբելյանը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին լրացած 65-ամյա հոբելյանը նշել է ընտանիքի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 65-ամյակը նշում է տանը` ընտանեկան ջերմ միջավայրում»,- հայտնել են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Հաղթանակը որոշում են ռազմի արվեստը, զորավարի ու զինվորի քաջությունը. Սեյրան Օհանյան

Հաղթանակը որոշում են ռազմի արվեստը, Զորավարի ու Զինվորի քաջությունը։ Նրանց կուրծքը Հայրենիքի պաշտպանությունն է և ամրոցը։ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ռազմական և պետական գործիչ Սեյրան Օհանյանը տոնում է ծննդյան 57-րդ ամյակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի