22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2019

Ա՚յ ախպեր,դու խիղճ ունե՞ս. Շոգը քիչ էր մեզ,հիմա էլ քո ստերը. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի մտահոգներ ջան,պինդ բռնվեք։ Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանն իր տասնչորս ամսվա կառավարման գլխավոր ձեռքբերումը համարում է Հայաստանի ժողովրդավարացումը։ Ա’յ ախպեր,դու խիղճ ունե՞ս։ Շոգը մի կողմից,քո ստերը մի կողմից…. Այդ ո՞ր օրվանից է ասֆալտին փռելը,պատերով տալը,դատավորներին ահաբեկելը,Ազգային ժողով պաշարելը,դատարաններ շրջափակելը,մարդկանց քաղաքական հայացքների համար ձերբակալելը համարվում ժողովրդավարություն։ […]

Ո՞րն է Փաշինյանի համար ամենամեծ ձեռքբերումը

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ազատության» եթերում պատասխանելով հարցին, թե որն է պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում իր համար ամենանշանակալի ձեռքբերումը, պատասխանեց․   « Կարծում եմ՝ իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է իմ պատասխանը, իմ ամենամեծ քաղաքական ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը․այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, […]

Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների քննարկումների անցկացումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների, միաբանների և քահանաների մասնակցությամբ առկա մտահոգություններին ընդառաջ հուլիսի 16-ին տեղի են ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ լսումներ: Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ […]

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ,  «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի […]

Արարատ Միրզոյանը քննադատվում է իր նախկին հայտարարությունների պատճառով. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 345 հոդված, որոնցից 78-ը եղել է բացասական, 14-ը՝ դրական, 253-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գտնվում է քննադատությունների կենտրոնում։ Բացասական հոդվածները տարաբնույթ են։ Կան թեմաներ, որոնք […]

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի, հակառակ դեպքում ակամայից հաստատվում է իր կողմից երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման արդարացիությունը՝ իր բոլոր հետագա հետևանքներով»։

Կարեւոր է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքում փորձագետներ ներգրավել Արցախից. Մասիս Մայիլյան

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին եւ անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի […]

«Շնորհակալ ենք, տղերք: Լույս իջնի ձեր շիրիմներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք տարի առաջ մարդասպանների ձեռքից զոհվեց 3 սպա:  Երեք հոգի կյանքով վճարեց Հայաստանում պետականությունը, օրենքն ու անդորրը պահպանելու համար:   Շնորհակալ ենք, տղերք: Լույս իջնի ձեր շիրիմներին»:

Ցրել այս հանձնաժողովը. դուք ոչինչ չեք անում. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահին

Խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը դժգոհեց՝ նշելով, որ տարիներ շարունակ բնապահպանները բարձրաձայնել են Սևանում առկա խնդիրները, մինչդեռ դրանց ուշադրություն չի դարձվել.   «Խնդիրներից ամենամեծը եղել է այն, որ դուք պետք է կարգավորեիք ջրբացթողումների քանակը, սակայն մեր բոլոր հորդորները տարիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված