22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2019

Միամիտներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նախորդ սև լենտերն ու դագաղները մոռացվել են

Հաշվի առնելով փաստը, որ ժողովրդի վարչապետի մոտ նպատակներին հասնելու մեթոդաբանության ոչ մի փոփոխություն չկա և ոչ մի նորարարություն չկա, ապա ՍԴ նախագահի դեմ հրահանգավորված արշավն ամենայն հավանականությամբ ընթանալու է բնակարանի կամ աշխատավայրի դիմացի փողոցը փակելով, մանկապարտեզից հետը տուն բերած քանոնը գտնելու նպատակով տան և աշխատասենյակի խուզարկություններով, շքամուտքն ու ավտոտնակը արգելափակելով, սև լենտերով, ծաղկեպսակներով ու դագաղներով:  […]

Մահացել է Երվանդ Ղազանչյանը

82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Ծնվել է 1937թ. հունիսի 2-ին, Երևանում: Եղել է դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինը: 1953-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ստացել է դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում: 1962-65թթ սովորել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում` դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորմամբ: 1964-65թթ ռեժիսորական բարձրագույն կուրսեր է անցել Սանկտ […]

Թեղուտում անբարենպաստ իրավիճակի դեպքում «Վալլեքսը» պատասխանատվություն չի կրի

«Վալլեքս» խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներկայումս Թեղուտի լեռնահանքային համալիրի նկատմամբ որեւէ վերահսկողություն կամ ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որեւէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետեւանքների համար:  «Արձագանքելով Թեղուտի լեռնահանքային համալիրի պոչամբարի անվտանգության մասին շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հարցումներին եւ լրատվամիջոցներում այս հարցին առնչվող […]

«Ընտանեկան բռնություն» հասկացությամբ նկատի է առնվում ոչ միայն ընտանիքը՝ հիմնված տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի վրա, այլև զուգընկերները. դիտարկում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ – դիտարկում 1 Հոդված 3․ հասկացություններ բ կետ՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։ Ուշադրություն․ «զուգընկեր» եզրույթը […]

ՌԱԿ-ը պահանջում է ԱԺ-ից չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան և արգելել հակաբնական գենդերային որևէ քարոզչություն

Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բալոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային դիմագիծ ունեցող ընտանիքներն են ու նրանց զավակները: Անկախ բազմագույն գրանտակերների տարածած հերյուրանքներից, Հայկական ընտանիքն […]

Հ1-ը շարունակում է Սահմանադրական դատարանի նախագահին վարկաբեկելու քարոզչական արշավը

Հուլիսի 29-ին Պետրոս Ղազարյանի հյուրը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էր, ում վարքագիծն ու պատասխանները խիստ էմոցիոնալ էին։ Պետրոս Ղազարյանի հարցին, թե իշխանությունը համակարգը փոխելու փոխարեն անձնավորված է գործում, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ «Ինչ անենք, որ հիմա մենք Հրայր Թովմասյանի մասին ամեն ինչ գիտենք, ու գիտենք թե ինքը ինչ երևույթ է, քաղաքական ինչ հետագիծ է ունի»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված