22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՌԱԿ-ը պահանջում է ԱԺ-ից չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան և արգելել հակաբնական գենդերային որևէ քարոզչություն

Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բալոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային դիմագիծ ունեցող ընտանիքներն են ու նրանց զավակները: Անկախ բազմագույն գրանտակերների տարածած հերյուրանքներից, Հայկական ընտանիքն այսօր էլ լիովին համապատասխանում է ընտանեկան իրավունքի միջազգային նորմերով նախատեսված ամուսինների միջև եղած բոլոր նորմալ իրավահարաբերություններին:

Քաջ գիտակցելով ավանդապահ և ամուր ընտանիքի նշանակությունն ու անփոխարինելի դերակատարությունը հայ ժողովրդի համար և խորությամբ ըմբռնելով ստամբուլյան կոնվենցիայում առկա վտանգավոր դրույթները (առավելապես երրորդ սեռի գաղափարի ներմուծումը 2001-2019թթ․, European Parliament resolution of 14 February 2019 on the future of the LGBTI List of Actions 2019-2024 ակտերով) և դրա հիման վրա`

1.զանազան ամուսնական սխեմաների ստեղծումը,

2.«միասեռականությունը»,

3.գենդերային փոքրամասնություններին պետության կողմից գերակա իրավունքներ նվիրաբերելը,

4.երրորդ սեռի գաղափարի քարոզչության թողտվությունը,

5.հասարակության մեծամասնության իրավունքների ստորադասումը գենդերային  փոքրամասնությունների իրավունքներին,

6.մարդկանց բազմացումը «կարգավորելը» և այլն, գտնում ենք, որ այդպիսի միջպետական պայմանագրերն ունեն քաղաքական թելադրանքի բնույթ և ոտնահարում են գերակա ուժ ունեցող «մարդու հիմնարար իրավունքին»։

Ռամկավար ազատական կուսակցությունը կոչ է անում  քաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների նման գործելակերպին` այն է` առանց հասարակական քննարկումներ անցկացնելու նախաստորագրել նմանատիպ միջպետական նշանակության փաստաթուղթ և պահանջում է ՀՀ Ազգային ժողովից չվավերացնե՛լ վերոնշյալ այդ ակտը և ընդհանրապես արգելե՛լ հակաբնական գենդերային (սեռական) որևէ քարոզչություն: Միաժամանակ ՌԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը միանալ ստամբուլյան կոնվենցիան մերժած մյուս երկրների ընդդիմադիր հասարակություններին, ինչպես նաև չվավերացնելուն ուղղված  իր և բոլոր մյուս կազմակերպությունների¸ անհատների եւ Մայր աթոռի կոչ-հորդոր-պահանջին:

ՌԱԿ ատենադպիր՝ Սուրեն Սարգսյան

ՌԱԿ ատենապետ՝ Հակոբ Ավետիքյան

Երեւան, 30 հուլիս 2019թ.

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ