22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2019

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են. այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։   «Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ […]

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: «Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: […]

Ջրացատկ. Հարությունյանը 35-րդն է, իսկ Սարգսյանը` 39-րդը

Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած 296,10 միավորով 39-րդն է: Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 […]

ԱԺ-ում 80 տոկոսը «կոճակ սեղմողներ» են. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատեց 7-րդ գումարման խորհրդարանի կատարած աշխատանքները և արտախորհրդարանական ուժերի հնարավորությունները: Ըստ նրա՝ ԱԺ-ում 80 տոկոսը «կոճակ սեղմողներ» են, իսկ արտախորհրդարանական ուժերում դեռևս չկա միասնականություն, որը կդառնա այլընտրանք: «Այս խորհրդարանում, բացի 10-15 հոգուց, որոնք քիչ թե շատ ինչ-որ բան հասկանում են, շատերին մենք չենք ճանաչում և սկսում ենք ճանաչել, […]

Եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս ավարտված է. Ֆրանսիացի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի խոսքով՝ եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս ավարտված է։ «Մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել։ Այս ամենի գագաթնակետն այն եղավ, երբ դատավոր Դանիելյանը թույլ չտվեց Քոչարյանի փաստաբանին ելույթ ունենալ։ Անգամ դիկտատուրայում նման բան չի լինում, քանի որ դիկտատուրայում բոլորը […]

Հայ սակրավորները Սիրիայում վերջին օրերին ականազերծել են 8534 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել, հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից   Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից […]

Հուլիսի 23-ին ՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 23-ին ՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Տեր Եսայի քահանա Արթենյանը  և ԱՀԹԵՄ ատենապետ Վահան Մարդյանը: ԹԵՄԱ՝  հուլիսի 28-ին  Հայ Առաքելական եկեղեցին նշելու  է Վարդավառը. հուլիսի 27-ին Վարդավառին ընդառաջ Մեծ նախատոնակ է   կազմակերպվելու. ինչպե՞ս նշել Վարդավառը. ինչպե՞ս պատրաստվել Վարդավառին: 

ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի

Բարձրագույն դատական խորհուրդը ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում դեռ չունի, այս մասին տեղեկացնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին չունի Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում», – ասացին լրատվական ծառայությունից։ Համապատասխան որոշումը լինելու դեպքում, ըստ աղբյուրի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը սահմանված կարգով կդիմի Դատավորների ընդհանուր ժողովին՝ նոր թեկնածուի […]

Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է գնում։   Նիկոլ Փաշինյանը արձակուրդում կգտնվի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված