23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջրացատկ. Հարությունյանը 35-րդն է, իսկ Սարգսյանը` 39-րդը

Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած 296,10 միավորով 39-րդն է:

Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 միավոր և 12-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ բարելավել էր արդյունքը՝ վաստակելով 372,48 միավոր:

Արդյունքում հայ մարզիկները զբաղեցրել էին 9-րդ տեղը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ