Հուլիսի 21-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են բեռնատարը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբունքների եւ տարրական բարոյականության բացակայությունը հնարավոր չէ քողարկել ոչ լեզուների իմացությամբ, ոչ արտասահմանյան բուհերի դիպլոմներով եւ ոչ էլ այսօրվա պաշտոնով։ Կարելի է կորցնել պաշտոն, ազդեցություն, լծակներ, արդյունքում նաեւ՝ որոշակի շրջապատ։Սա քաղաքական եւ մարդկային օրինաչափություն է, ինչում համոզվել եմ նաեւ իմ անձնական փորձով։ Այս իշխանությունները նույնպես անցողիկ […]
Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին, այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Ա. Հովհաննիսյանը։