ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա։ Նիկոլ Փաշինյանի այցերը գնալով վերածվելու են մղձավանջի։ Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին։ Փաշինյանի կախարդական փայտիկը Իջեւանում վերածվեց մահակի, Գյումրիում ժողովրդի վարչապետը՝ ժողովրդի վրա մունաթ եկող չինովնիկի։ Մարդիկ, որոնք անցյալ տարի իրենց ձեռքերի […]
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կասեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Փաշինյանը այսօր Գյումրիում իրեն մոտեցած քաղաքացիներին. «Պետությունը պարտավոր է հոգալ Ձեր կարիքները, Ձեզանից կերած փողերով իրենց ծառայողական «բռոն» Մերսեդեսներն են առնում ու բենզին լցնում-ֆռֆռում։ Ըստ օդում կախված լուրերի Ձեր տղայի աշխատավարձի 50% Սաշիկ Սարգսյանն է խլել»։ Ի՞նչ ասաց ՎԱՐՉԱՊԵՏ Փաշինյանը այսօր […]
«Ու քանի դեռ Լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք Լույսին» (Հովհ. 12: 36) Ավետարանը մեզ պատմում է աստվածային Լույսի մասին, այդ Լույսի ներքո բացահայտվում է ոչ միայն մեր մեղավոր կյանքը և մեր սխալները, այլև աստվածային սերն ու ողորմությունը: Այդ լույսն Աստծո հայացքն է աշխարհին: Աստված այդ Լույսով է, որ նայում է մեզ ու այս աշխարհին. Իր […]
«Իջևանում Նիկոլ փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը, դա դիկտատուրական, բռնապետական ռեժիմի առաջնորդի դեմքն է»,-Yerevan.Today-ին տված հարցազրույցում Իջևանում տեղի ունեցող դեպքերին անդրադառնալով հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խոսնակն այստեղ երկու վտանգավոր բան է տեսնում, առաջինը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին որպես վահան է օգտագործել, և երկրորդ՝ ՀՀ վարչապետը ցույց է տալիս, […]
Հուլիսի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ առողջական կենտրոնում հոսանքահարված 17-ամյա տղայի են ընդունել բուժօգնության, սակայն նա մահացած է եղել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վահագնի գյուղի 41-ամյա բնակչի «ԳԱԶ 53» բեռնատարով հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, որդին՝ 17-ամյա Գևորգ Քոչինյանը, լինելով բեռնված խոտի վրա, […]
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: