22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դուք պիտի Ձեր պես պոպուլիստ ընդդիմություն ունենայիք: Մեր պես ընդդիմության արժան չեք». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ կասեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Փաշինյանը այսօր Գյումրիում իրեն մոտեցած քաղաքացիներին. «Պետությունը պարտավոր է հոգալ Ձեր կարիքները, Ձեզանից կերած փողերով իրենց ծառայողական «բռոն» Մերսեդեսներն են առնում ու բենզին լցնում-ֆռֆռում։ Ըստ օդում կախված լուրերի Ձեր տղայի աշխատավարձի 50% Սաշիկ Սարգսյանն է խլել»։
Ի՞նչ ասաց ՎԱՐՉԱՊԵՏ Փաշինյանը այսօր Գյումրիում իրեն մոտեցած քաղաքացիներին. «Ձեր տղան թող գնա աշխատի՝ տունը պահի», նստեց իր «բռոն» Մերսեդեսը ու հեռացավ։

Ժանրի կանոններով ՝ հիմա ես պիտի նույնը ասեմ, բայց չեմ ասի։ Ես գիտեմ, որ երկրում մի տոննա սոցիալական խնդիրներ կան, գիտեմ, որ մի աշխատավարձով շատ բարդ է աշխատել (հավատացեք՝ գիշերային աշխատանքի եւ մի քանի տեղ աշխատելու փորձիս), գիտեմ, որ մի մասնավոր դեպքը, որքան էլ զարհուրելի ծանր սոցիալական պայմաններ չունենա՝ չի կարող դառնալ պետական սուղ միջոցների վերաբաշխման պատճառ եւ այլն։ 

Պարոն Փաշինյան, Դուք պիտի Ձեր պես պոպուլիստ ընդդիմություն ունենայիք, որը հիմա կպատրաստեր ու կհրապարակեր Ձեր փոքրիկ դստեր Դոլչե Գաբանա զգեստի լուսանկարների ու այդ տիկնոջը Ձեր տված խորհրդի վիդեոն ու ֆեյքերով ֆռռացներ։ Դուք մեր պես ընդդիմության արժան չեք։ 

Տենց էլ չսովորեցի, թե մի մարդու դժբախտությունը քաղաքականության սեւ շուկայի չենջերում քանի ձայնով էր փոխանակվում։

Դուք լավ կիմանաք, պարոն Փաշինյան, Ձեր ժամանակ կուրսը ինչքա՞ն էր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ