01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Եթե ՌԴ-ն աջակցի շեյթաններին, ես դեմ կլինեմ․ Քադիրովը զգուշացրել է /տեսանյութ/

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ինստագրամի իր էջում տեղադրված տեսանյութում հայտարարել է, որ եթե «Ռուսաստանը շարունակի աջակցել շեյթաններին, որոնք հանցագործություններ են կատարում, ես դեմ դուրս կգամ նրա այդ դիրքորոշմանը»։ Քադիրովը նման հայտարարություն արել է՝ անդրադառնալով Մյանմայում մահմեդականների սպանություններին։ Խոսքը մասնավորապես ռոհինջի ներկայացուցիչների մասին է։ Նշենք նաեւ, որ նախօրեին Մոսկվայում Մյանմայի դեսպանատան դիմաց հարյուրավոր մահմեդականներ ակցիա են իրականացրել։ […]

Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը ինքնիշխան որոշում է. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հորդորում է խուսափել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու շուրջ աժիոտաժ ստեղծելուց։ «Նախկին զորավարժություններին, որին Հայաստանը մասնակցել է, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն մասնակցել: Ֆիքսում ենք, որ նախորդ զորավարժությունները եղել են առողջապահական բնույթի և մեր մասնակցությունը եղել է հումանիտար։ Երկրորդը՝ ես աժիոտաժը չեմ կիսում, որովհետև աժիոտաժ կլիներ, […]

Ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է  հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասել […]

Եթե ես կանցլեր դառնամ, կդադարեցնեմ Թուրքիայի հետ բանակցությունները. Մարտին Շուլց

Առաջիկա ընտրություններում Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուները հեռուստաեթերի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հարցին: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Անգելա Մերկելը և «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Մարտին Շուլցը համատեղ մասնակցել են գերմանական «DAS TV DUELL» հաղորդմանը: Հաղորդման ընթացքում թե ՄԵրկելը, թե Շուլցը նշել են, որ ցանկանում են Եվրամիության օրակարգ բերել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման հարցը: Շուլցը […]

ԵՏՄ-ից խոստացված օգուտները չեն երևում. փորձագետներ

«Որպեսզի հասկանանք կորցրել ենք, թե ոչ, պիտի նայենք վիճակագրությանը, նաև անդամակցության համար դրվող նպատակներին, մենք այսպես, թե այնպես մտած ենք ռուսական շուկա, պետական կարտքը չի պակասել, տնտեսական ցուցանիշները նվազել են: Հիմնական գայթակղիչ կետերից մեկը ներդրումների ավելացումը պիտի լիներ, բայց ներդրումները ևս պակասել են այս մի քանի տարիների ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ […]

Մերկելը և Շուլցը Թուրքիային չեն տեսնում Եվրամիությունում

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է,որ չի տեսնում Թուրքիային Եվրամիության մեջ և չի տեսել երբևիցե…Անդրադառնալով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման հարցին Մերկելը նշել է,որ Գերմանիան կարող է վատթարացնել հարաբերությունները “տնտեսական” միջոցներով,բայց դեմ է դիվանագիտական հարաբերությունները խզելուն…Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Մերկելի հիմնական հակառակորդ Մարտին Շուլցը ևս հայտարարել է,որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությունում…”Եթե դառնամ վարչապետ,ապա կդադարեցնեմ […]

«Մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան» /տեսանյութ/

Կրթական ոլորտի փորձագետ  Սերոբ Խաչատրյանը վստահ  է ՝ կրթության ոլորտում ինչ-որ փոփոխություն կատարելիս անհժեշտ է նախապես  յուրաքանչյուր քայլ  կշռադատել, իսկ երբ դա չի արվում,  առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնք հարթելը հետագայում բարդանում է: «Դպրոցը դարձրինք 12-ամյա, բայց արդյունքում ի՞նչ ստացվեց. առանց հանրային քննարկման և  առանց համապատասխան բյուջետային միջոցներ ունենալու՝ չի կարելի նման լուրջ ծրագրեր սկսել: […]

Վկաները ի վիճակի չեն ներկայանալու. Սամվել Բաբայանի գործով դատը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Այսօր ցուցմունք տվեցին երեք վկաներ: Հրավիրված երկու վկաները չէին ներկայացրել: Նրանք բժշկական փաստաթղթեր էին ներկայացրել դատարանին: Վկաներից մեկը առողջական խնդիրների պատճառով բացակայում է Հայաստանից, իսկ մյուսը կոտրել է ոտքը և հենակներով դժվարանում է գալ: Նրանք խնդրել էին […]

Նախագահը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ողջունելով փրկարարներին և շնորհավորելով նրանց տոնի առթիվ` Հանրապետության Նախագահը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներէ հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության և հրդեհաշիջման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի