Կրթական համակարգում այս տարի նորամուծություն կա
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանում դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի: Այս տարին ուշագրավ է 12-ամյա կրթության հետ կապված փոփոխությամբ. այն հանրապետությունում պարտադիր է դարձել՝ լինի դա հանրակրթական դպրոցներում, թե միջին մասնագիտական ուսումնարաններում: Դա նշանակում է, որ ոչ ոք այլեւս 9-րդ դասարանից ուսումը չի թողնի: