28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամենակարեւորը մահը չէ

Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում և եթե մեռնում ենք Տիրոջ համար ենք մեռնում, ինչը նշանակում է, որ կյանքի մեջ լինի, թե մահվան մեջ, պատկանում ենք Տիրոջը։ (Հռոմ. 14:8)

Հաճախ մարդկանց հետ զրուցելիս տպավորությունն այն է, որ մարդկային կյանքի ամենակարևոր իրադարձությունը մահն է. հենց մարդը հանդիպում է մահվան իրողությանը, կամ՝ մտածում դրա մասին, կարծես սկսում է գնահատել կյանքը և խորհել Աստծո մասին։

Պողոս առաքյալի համար և առհասարակ քրիստոնեության մեջ ամեն բան հակառակն է։ Ամենակարևորը հավիտենական Աստված է, կյանքի լիությունն Աստծով, հետո այն գիտակցումը, որ մենք պատկանում ենք Աստծուն։ Եվ այս ամենից հետո միայն դիտարկվում է կյանքի և մահվան խորհուրդը։

Ու այս պարագային պարզվում է, որ մարդու ֆիզիկական մահը երբեք չի կարող փոխել այդ ամենակարևորը՝ Աստծո սերն ու ողորմությունը և մեր պատկանելությունը Աստծուն։

Նշանակում է մահը չէ ամենակարևորը և այն չի կարող վերացնել կյանքը։ Հենց այս կերպ Քրիստոս հաղթեց մահվանը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ