Իսրայելը դադարեցրել է անօդաչուների մատակարարումն Ադրբեջանին
Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է Aeronautics ընկերությանը անօդաչուներ մատակարարել Ադրբեջանին։ Այդ մասին տեղեկացնում է Haaretz-ը: Aeronautics ընկերությունից ավելի վաղ հայտարարել էին, որ Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես սառեցրել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը մի կարեւոր հաճախորդի։