04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Անբարոյական». թեժ իրավիճակ դատարանում /տեսանյութ/

Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատական նիստից առաջ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ թեժ իրավիճակ էր ։

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ պաստառով ակցիա էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ 

«Ժիրայր Սեֆիլյանը Մարինե Թովմասյանին թույլ չի տվել իրեն պաշտպանել: Ես գտնում եմ, որ Մարինե Թովմասյանը չափազանց անինքնասեր, անամոթ անձնավորություն է»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Գասպարին: Ավելի ուշ Վարդգես Գասպարին ակցիան շարունակեց դատական նիստերի դահլիճում:

 Վարդգես Գասպարին բղավելով դիմեց Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին՝ «անամոթ» «անբարոյական» վանկարկումով։

Գասպարին փորձեց պառկել, սակայն նրան ուժով  հեռացրին դահլիճից։

Նիստը հետաձգվեց, իսկ  դատարանի բակում հանրային պաշտպան Մարինե Թավմասյանին սպասում էին Ժիրայր Սեֆիլյանի համակիրները, որոնք ի նշան բողոքի փակեցին նրա մեքենայի ճանապարհը։ Մարինե Թովմասյանին հազիվ հաջողվեց հեռանալ դատարանից:

unnamedIMG_4244IMG_4237

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ