10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԳ նախարարների հանդիպման մասին տեղեկություններ չկան․ Զախարովա

Նախօեին լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ- ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը: 

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը։

«Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ իրավիճակը հետազոտելով տեղում»,- հավելել է Զախարովան:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ Զախարովան նշել է, որ նման տեղեկություններ չկան.

«Երկխոսություն է պահպանվում բոլոր կողմերի հետ և երբ նման հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն լինի, դուք կտեղեկացվեք»,- ասել է նա: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ