14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատասխան

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն է ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր առաջարկի վերաբերյալ քննադատություններին.

«Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից: Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնթություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավիղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ-մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից ավելի զերծ պահենք: Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երեքն ենք առաջարկում: Առաջարկում ենք նաև, որ մնացածի համար անպայման տնից 150 կմ. հեռավորության վրա ծառայելու քաղաքականության փոխարեն վիճակահանության հավասար հնարավորություններ տրվեն` ով որտեղ քաշի:

Նաև առաջարկել եմ, այս երկու իմ կողմից ղեկավարած զորակոչի փորձիցս ելնելով, որ եղբայրները, այդ թվում տարբեր զորակոչերի ընթացքում զորակոչվող, կարողանան իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել: Արդյո՞ք այդքան վատ առաջարկներ են»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ