«Մե քեֆ, մե ուրախություն». Իրավունք
Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի մոտ սեւեռուն միտք է առաջացել՝ իբր իշխանությունները բանուգործ թողած՝ դավադրաբար ուզում են պառակտել «Ելքը»։ Նա մասնավորապես գրում է. «Հասկանալի է, որ ամենավերին մակարդակներում խնդիր է դրվել մինչեւ 2018 թվականի ապրիլ ամիսը պառակտել ԵԼՔ դաշինքը։ Որպես ասածիս հիմնավորում՝ կարող եք համարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցությսւն ղեկավարի ինքնախոստովանական պոռթկումը Աժ ամբիոնից, թե դեռ կտեսնենք՝ 2018-ին ձեզնից ինչ կմնա …
ՀՀ իշխանությունը եւ նրա սպասարկուները տեսնում են, որ գործող քաղաքական դաշտում միայն ԵԼՔ-ն է դեմ արտահայտվում Սերժ Սարգսյանի վերարտադրությանը՝ բավականին ճշգրիտ եւ արդյունավետ օգտագործելով Աժ ամբիոնը ու լրատվական դաշտը։ Հետեւաբար, նրանք անում են ամեն ինչ՝ ԵԼՔ-ում տարակարծություն, մրցակցություն ու հակադրություն մտցնելու համար…
Ասեմ, որ միանշանակ իզուր եւ անարդյունավետ են իշխսւնության | բանսարկությունները։ Իմ եւ իմ գործընկերների կարծիքով՝ բոլոր նախապայմանները կան, որպեսզի աոաջիկա նիստերում սկսվի գործընթաց՝ ԵԼՔ-ի մեկ կուսակցություն դառնալու օրակարգով»։
Իսկ որպես տարաձայնությունները հարթելու միջոց՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը տեսնում Է գինին. «Սեպտեմբերի 2-ին ԵԼՔ-ի երեք կուսակցությունները կազմակերպել Են համատեղ խնջույք՝ արձակուրդից վերադառնալու եւ նոր քաղաքական սեզոնը ակտիվ եւ ավյունով սկսելու կապակցությամբ»։
Օրվա ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: