14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե ՌԴ-ն աջակցի շեյթաններին, ես դեմ կլինեմ․ Քադիրովը զգուշացրել է /տեսանյութ/

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ինստագրամի իր էջում տեղադրված տեսանյութում հայտարարել է, որ եթե «Ռուսաստանը շարունակի աջակցել շեյթաններին, որոնք հանցագործություններ են կատարում, ես դեմ դուրս կգամ նրա այդ դիրքորոշմանը»։

Քադիրովը նման հայտարարություն արել է՝ անդրադառնալով Մյանմայում մահմեդականների սպանություններին։ Խոսքը մասնավորապես ռոհինջի ներկայացուցիչների մասին է։

Նշենք նաեւ, որ նախօրեին Մոսկվայում Մյանմայի դեսպանատան դիմաց հարյուրավոր մահմեդականներ ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են Մյանմայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար։

Ավելի վաղ ՌԴ-ն ԱԳՆ-ն Մյանմայի իշխանություններին իր աջակցություններ էր հայտնել՝ ռոհինջի ներկայացուցիչներին ուժայիններ անվանելով։ 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ