29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը ինքնիշխան որոշում է. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հորդորում է խուսափել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու շուրջ աժիոտաժ ստեղծելուց։

«Նախկին զորավարժություններին, որին Հայաստանը մասնակցել է, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն մասնակցել: Ֆիքսում ենք, որ նախորդ զորավարժությունները եղել են առողջապահական բնույթի և մեր մասնակցությունը եղել է հումանիտար։ Երկրորդը՝ ես աժիոտաժը չեմ կիսում, որովհետև աժիոտաժ կլիներ, եթե Հայաստանը չմասնակցեր ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական զորավարժություններին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ունի հստակ ռազմաքաղաքական ուղղվածություն, ունի իր անելիքները», – նշեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Հայաստանի չմասնակցելը ինքնիշխան որոշում է։ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերն ու Հայաստանի պաշտպանության նախարարությունը իրականացնում են որոշումներ, որը բխում է իր շահերից։

«Եթե նման որոշում է կայացվել ու Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ զորավարժություններին, բնականաբար, ՊՆ-ն քննարկել է ու նման որոշում է կայացրել, սա Հայաստանի ինքնիշխան որոշում է: Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ի անդամակցման մասին, Հայաստանը երբեք չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Հայաստանը երբեք չի հայտարարել թեկուզ հեռավոր հեռանկարում ՆԱՏՕ-ին անդամագրվելու և այլնի մասին: Հայաստանն ասել է, որ ես ՀԱՊԿ-ին այլընտրանք չեմ տեսնում, և երկրորդը՝ մենք մասնակցում ենք այնտեղ, որտեղ որ գտնում ենք արժե։ Կրկնում եմ՝ նախորդին Ադրբեջանը չէր մասնակցում, հիմա մասնակցում է», – հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ հայաստանյան պատվիրակությունը չի մեկնել Վրաստան, որտեղ պետք է մասնակցեր Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին։ Ռազմական խաղերը տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ սեպտեմբերի 3-ից 11-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ