29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՏՄ-ից խոստացված օգուտները չեն երևում. փորձագետներ

«Որպեսզի հասկանանք կորցրել ենք, թե ոչ, պիտի նայենք վիճակագրությանը, նաև անդամակցության համար դրվող նպատակներին, մենք այսպես, թե այնպես մտած ենք ռուսական շուկա, պետական կարտքը չի պակասել, տնտեսական ցուցանիշները նվազել են: Հիմնական գայթակղիչ կետերից մեկը ներդրումների ավելացումը պիտի լիներ, բայց ներդրումները ևս պակասել են այս մի քանի տարիների ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ խոսելով Մաքսային միությունից այս մի քանի տարիների ընթացքում ունեցա ձեռքբերումների կամ կորուստների մասին:

Վերլուծաբան Թևան Պողոսյանն էլ հարցնում է. «Արդյոք Հայաստանն էր նպատակը, թե Հայաստանն օգտագործվեց որպես հաջողակ փորձ, որպեսզի ցույց տրվի, թե ինչ կարող ենք առաջարկել ու մարդկանց մտածելակերպը ինչպես փոխել»:

Ըստ նրա՝ Հայաստանը միայն կորուստներ է ունեցել՝ քաղաքական, սոցալիզացիայի: «Բարեփոխումների վերջը տրվեց, որոշման հիմքում խոստումներ եղել են ներդրումներ, 16 միլիարդի, 500 միլիոն երկաթուղու, իսկ ճնշումը գնում էր անվտանգության մասով, ասում էին՝ այնպես չէ, որ ձեզ չենք օգնի, բայց մի շաբաթ հետո միգուցե հասնենք, Սիրիայում մի քիչ խառն է, և այլն, և այլն »:

Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանն էլ հավելեց, որ գլխավոր կորուստը ոչ ճիշտ քաղաքակրթության ուղղության ընտրությունն էր, իսկ 21-րդ դարում պետք է ճիշտ կոմնորոշվել, թե ում հետ է ավել լավ զարգանալ՝ օրինակ՝ Գերմանիայի , թե Ղազախստանի: «Մենք ցանկանո՞ւմ ենք զարգացնել արդյոք մարդկային իրավունքները, նորագույն տեխնոլոգիաները, նույնիսկ Ռուսաստանն էր երկար ժամանակ ձգտում դեպի Եվրամիություն »:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ