Մահացել է վիճաբանության ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից. պարզվել է կասկածյալների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: 2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը […]