Պարզվել է հեռախոսահամարը, որից կատարվել է ԱԺ շենքում պայթուցիկի մասին ահազանգը.ՔԿ
ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի […]