07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Ջուր չի լինի

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  05.09.2017թ.   Վեոլիա Ջուր ՓԲԸ

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձեւավորել են բարձր մակարդակի միջպետական երկխոսություն: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծապես կարեւորել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը եւ բարձր […]

Ես եկել եմ այստեղ, որ ինքս մեղադրեմ.Անդրիաս Ղուկասյանը՝ դատախազին

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի դատական նիստին այսօր ներկա չէին 36 տուժողները: Նիստից առաջ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում հանցակազմ չկա եւ առանց հանցակազմի չի կարող լինել մեղադրանք: «Ինձ առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա, ես եկել եմ այստեղ, որ ինքս մեղադրեմ: Ստեղծված իրավիճակի համար ով է պատասխանատու ` […]

Հովիկ Աբրահամյանի որդին հերքում է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե իր հայրը՝ Հովիկ Աբրահամյանը վաճառում է իր բիզնեսները: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ո՞վ է ասում, որ վաճառվում է բոլորը: Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է»:  Արգամ Աբրահամյանը հայտնեց նաև, որ այն լուրը, թե գյուղացիների մոտ մտավախություն կա, որ գործարանն իրենց խաղողը […]

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ԵՄ-ի հետ փաստաթուղթ չստորագրենք

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Եվրասոցացման համաձայնագրի  ստորագրմումը ը մեր շահերից էր բխում, ու այն Ռուսաստանի իրական շահերին չէր հակասում. «Դա չէր խանգարում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, բայց մենք ցույց տվեցինք, որ չենք կարողանում որոշել հստակ, թե մեզ ինչ է պետք: Միակ խնդիրը, որ կարող էր առաջանալ, նյարդային արձագանքն էր Ռուսաստանի կողմից, բայց եթե […]

«Հայաստանը չմասնակցեց, քանի որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»

«Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները որոշեցին չմասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, լրացուցիչ ապացույց ստացա, որ ռուսական իմպերիան ճնշում է իր հարևան փոքր պետություններին»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ապա հավելեց. «Ռուս ժողովրդին կարեկցում եմ մուսուլմանական մայդանի առիթով, երեկ այնտեղ մուսուլմանական մայդան է սկսվել Գրոզնիում և Մոսկվայի կենտրոնում»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանն էլ համաձայնեց, […]

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն գրականագետ Ազատ Եղիազարյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: ԹԵՄԱ՝ Երևանի փողոցների անվանափոխության կարևորությունը. Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչության նախագծերին:

Հիսուսը բռնեց նրա ձեռքից, վեր բարձրացրեց

Երբ նրանք մյուս աշակերտների մոտ եկան, տեսան, որ մի մեծ բազմություն է հավաքվել նրանց շուրջը, և Օրենքի ուսուցիչները վիճում են նրանց հետ։ Ամբողջ ժողովուրդը, հազիվ նրան տեսած, զարմացավ և վազեց նրա մոտ՝ ողջունելու նրան։ Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. -Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ։ Ժողովրդի միջից մեկն ասաց Հիսուսին. -Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել որդուս, […]

Սերժ Սարգսյանին օգնելու ենք, որ երկիրը ոտքի կանգնեցնի. «թեժ» կրքեր ասուլիսին (տեսանյութ)

Կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր ասուլիսի ժամանակ վեճի բռնվեցին՝ խոսելով փողոցների անվանափոխության ու կոմունիստական ժամանակաշրջանի ձեռքբերումներից ու կորուստներից: Վազգեն Սաֆարյանն ասում է, որ բոլշևիկները եկան, ու պետությունը բարգավաճեց, իսկ Ազատ Արշակյանը պնդում է, որ նրանք կործանեցին երկիրը: Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ իրենք այս պահին ընդդիմություն են, սակայն ընդդիմություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի