08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ԵՄ-ի հետ փաստաթուղթ չստորագրենք

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Եվրասոցացման համաձայնագրի  ստորագրմումը ը մեր շահերից էր բխում, ու այն Ռուսաստանի իրական շահերին չէր հակասում. «Դա չէր խանգարում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, բայց մենք ցույց տվեցինք, որ չենք կարողանում որոշել հստակ, թե մեզ ինչ է պետք:

Միակ խնդիրը, որ կարող էր առաջանալ, նյարդային արձագանքն էր Ռուսաստանի կողմից, բայց եթե վստահ էինք, որ կարող էինք բացատրել մեր այդ քայլը, որ այն բխում էր ազգային շահերից, մենք պիտի այդ քայլն անեինք, քանի որ առանց ռիսկերի ապրել այսօրվա աշխարհում հնարավոր չէ, ուղղակի դու պիտի հասկանաս, թե ինչ կարող ես անել, որպեսզի դրանք նվազեցնես»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Միաժամանակ, Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ այս աշնանը նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, իսկ Ադրբեջանն ակտիվ աշխատում է դրա դեմ, իր համար սկզբունքային խնդիր է Հայաստանին մեկուսացնել ամեմ ինչից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ