Ներկայացվել են շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները
Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի զբոսայգիներում եւ պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավիթ Օհանյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն վարչական շրջանների եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին […]