Մեղա՜ քեզ, Տե ր Աստված. կկենակցեն շների հետ. Իրատես
Մինչ «Իրատեսի» կոլեկտիվը վայելում էր իր արձակուրդը, հայաստանցիների այնքան սիրած Եվրոպայում, ի տարբերություն հետամնաց ու վայրենի Ռուսաստանի, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, ամենայն հավւսնականությամբ, հիմք կդնի մայր ցամաքի բարոյական
այլասերրվածոթյան գերդեմոկրատական նոր փուլի։ Դանիայի իշխանությունները, ի լուր համայն
աշխարհի առաջադեմ հասարակայնության, պաշտոնապես հայտարարեցին, որ հոկտեմբերին մայրաքաղաք Կոպենհագենի կենտրոնական աշխույժ փողոցներից մեկում հանդիսավորապես կբացվի Եվրոպայի առաջին հասարակաց տունը կենդանասերների համար։
Չհասկացա՞ք, հարգելի հայաստանցիներ, թե ինչ է թաքնված այս քաղաքակիրթ ձևակերպման մեջ։
Դե, եթե վերածենք ժողովրդական լեզվի, ապա կնշանակի, որ քրիստոնեության վերջին նշույլները
կորցնող Եվրասոդոմում ծնունդ Է առնում շների անդրանիկ պոռնկատունը, թե լրբանոցը կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալու կրքով տառապող եվրոպացի «տղամարդկանց» համար։ Մի քիչ բարձրագոչ հնչեց, բայց մոտավորապես այդպես։
Եվրամիության համար ըստ երեւույթին խիստ հեռանկարային այս երեւույթը Դանիայում պաշտոնապես մեկնաբանվեց երկրի պարենամթերքի, գյուղատնտեսության ու ձկնորսության նախարար Վլադ Յորգենսենի մակարդակով։ Սա մեծագույն արժանապատվությամբ հայտարարեց, որ կենդանիների հետ ինտիմ հարաբերություններ ունենալը իրենց երկրի քաղաքացիների … սահմանադրական իրավունքն Է։ Մեղա՜ քեզ, Տե ր Աստված, քաղաքակրթության ի՜նչ մակարդակ։
Կենդանիներին պետք է վերաբերվել հարգանքով եւ հոգատարությամբ, վսեմաբար ավելացրել է նախարարը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: