29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես կգնամ, ես ստախոս չեմ. Ժամանակ

2015 թվակաՆի Նոյեմբերի 30-իՆ երկրպագուների, Res eagles շարժմաՆ անդամների հետ հանդիպման ժամաՆակ ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա։

«Եթե չստացվի, ես հեռանալու եմ։ Ես գնում եմ։ Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ։ Ես ստախոս չեմ։ Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ։ Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ։ Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու Եմ։ Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա հա­մար չեմ գնում»,– ասել էր Հայրապետյանը։

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն արդեն իսկ իրականություն է։ Մեր հավաքականը երեկ վերջնականապես զրկվեց խմբում առաջին երկրորդ հորիզոնականների հա­մար պայքարելու հնարավորությունից։ Տարբեր սոցիալական ցանցերում ոմանք Հւսյրապետյանի հեռանալ-չհեռանալը կապում էին երեկ Վագգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանա­լիք Հայաստան-Դանիա հան­դիպման հետ։ Մասնավորապես, կարծիքներ էին հնչում, որ Դանիային հաղթելը մեծ նվաճում կլինի մեր հավաքականի համար, եւ Հայրապետյանը չի հեռանա։ Բայց մեր հավաքականի խայտառակ պարտությունը վերջակետ դրեց այս պատմությանը։

Նույնիսկ եթե Հայաստանը ենթախմբում զբաղեցներ 3-րդ հո­րիզոնականը եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով գիջեր երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականին, միեւնույն է՝ մերոնց ելույթը կհամարվեր ձախողված։ Տարիներ շարունակ մենք խնդիր ենք դնում դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց ձախողվում ենք։

Ձախողման պատճառներ կա­րելի է շարունակ որոնել եւ գտնել։ Ոմանք, մանրակրկիտ վերլուծելով հավաքականի խաղերը, մեղադրում են ֆուտբոլիստներին՝ նրանց անվանելով ոչ պրոֆեսիոնալներ։ Ոմանք քննադատում են գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին։

Ինչ խոսք, մեր ֆուտբոլիստները չեն փայլում վարպետությամբ, եւ չունենք ժոզե Մոուրինյոյի պես մարզիչ։ Ձախողումը ֆուտբոլիստների, Արթուր Պետրոսյանի հետ կապելով, սակայն, շատ վերլուծաբաններ եւ մասնագետներ պարզապես ջուր են լցնում Հայրապետյանի ջրաղացին։ Ձախողման, անհաջողության մեջ մեղավոր են համակարգում գտնվող բոլոր ֆիգուրները, բայց գլխավոր պատասխանատուն այդ իսկ համակարգի ղեկավարն է։

Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում մշտապես ձախողվել է, եւ այդ ձախողման համար, պատասխանատու են ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր նախագահները։ Նախորդ ընտրական շրջափուլում Հայաստանի հավաքականն աննախադեպ ձախողում արձանագրեց՝ 8 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր։ Ո՞վ պա­տասխան տվեց կատարվածի համար։ Ո՞վ է պատասխան տալու ընթացիկ ընտրական փուլում ձախողվելու համար։

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ