Առողջապահության նախարարության հայտարարությունը
Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։ Ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։ Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության և սպասարկման […]