14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նոր զարգացումներ Անի Հովհաննիսյանի գործում

1 ու կես տարվա ազատազրկման դատապարտված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Այս մասին հայտնում է  Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքով, եթե Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողնի Անի Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, ապա Անի Հովհաննիսյանը ազատության մեջ կլինի նոյեմբերի 3-ին:

Այս գործով մեղադրողը եւս դիմել է Վերաքննիչ, նա պահանջում է Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից շորթում կատարելու դրվագով:

Հիշեցնենք, որ   Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր էր ճանաչել միայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով եւ արդարացրել էր «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:

Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ