08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

«Վրաստանն այժմ արագ տեմպերով թրքանում է»

«Հաճախ Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ռուսաստանի թելադրանքով ինչ-ինչ որոշումներ ընդունելու մեջ: Այնպես չի, որ մյուս՝ նույնիսկ զարգացած կամ արևմտյան արժեհամակարգի ջատագով ու նվիրյալ երկրներում նման բան չկա: Վրաստանում օրերս փակել են մահմեդական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան բոլոր դպրոցներն ու նրա անվան հետ առնչվող կազմակերպությունները:  Ակնհայտ և պարզից էլ պարզ է, որ դա Անկարայի ճնշման արդյունքն […]

Աստվածաշունչը` սիրո մասին

Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են։ Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ։ Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ […]

Փետուրներ ու քարեր․ ինչպիսի ապարանջաններն են նորաձեւ /ֆոտո/

Ապարանջանները նորաձեւ ու պահանջված են միշտ։ Այս տարի առավել նորաձեւ են խոշոր, աչքի ընկնոջ թեւնոցները։ Խոշոր, դաստակը փակող թեւնոցները այս աշնանը խիստ նորաձեւ են։ Հատկապես նորաձեւ են թանկարժեք, քարերից թեւնոցները։ Ահա մի քանի օրինակ։                     

Ի՞նչ կփոխեն հոգևոր այրերը

«Եթե պիտի վերադառնան ու խոսեն սեր տարածելու մասին, շատ ուրախ եմ, եթե դրանից վեր ինչ-որ բան կա, միգուցե կարող են բարձրացնել պատմական ժառանգության խնդիրները, լավ, բայց ասել, որ իրենք ազդելու են որևէ քաղաքական խնդրի վրա, չեմ հավատում: Գան, տարածեն սեր, միգուցե և օգնեն՝ այլ հասարակություն ձևավորելուն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ  Թևան Պողոսյանն՝ […]

Արմատապես փոխվել է զորակոչային գործընթացն ամբողջությամբ. փաստաբան

«Ինչպես գիտեք, ս.թ. օգոստոսի 30-ին Հանրապետության նախագահի կողմից հրավիրվել է անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում քննության են առնվել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:Տառացիորեն հաջորդ օրը դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն, որի հավանության պայմաններում այն պետք է ուղարկվի ՀՀ Ազգային Ժողով: Ցանկանում եմ […]

Վթար Տաշիրում. կա զոհ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում գլխիվայր շրջվել է: Պատճառը եղել է մեքենայից ինչ-որ մասի կոտվելը, ինչի հետևանքով մեքենան մնացել է անիվների վրա: Վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, […]

Գնան, որտե՞ղ պիտի երգեն, ո՞ւմ են պետք կոտրված անգլերենով. Ռաիսա Մկրտչյան (տեսանյութ)

Ամբողջ խնդիրը որակի մեջ է, երգիչը կարող է մեծ երգացանկ ունենալ, բայց լինի 1-2 լավ երգ. նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք երգարվեստի երիտասարդ սերնդի մեջ տաղանդներ տեսնում է: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամեն դեպքում երիտասարդ երգիչների թվում էլ շատ լավ տաղանդավոր ներկայացուցիչներ կան: Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Ս. թ. օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում  (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով՝ https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N17/266/56/pdf/N1726656.pdf?OpenElement։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է […]

«Բեսպրեդելը շարունակվում է»

Պարոն վարչապետ,  երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի մասին հրապարակվեց հերթական   «Արմավիրի մարզպետի բեսպրեդելը շարունակվում է, հերթական անգամ տապալվել է տնօրենի ընտրության մրցույթը» հոդվածը, որը փաստում է, որ քանի դեռ այս խնդրի լուծման օրինական ելքը չեք գտնում, մարզպետին ոչ մի թթու խոսք չեք ուզում ասել, մարզպետն էլ շարունակում է արհամարհել  Ձե՛ր կառավարության որոշումը  ու  Դուք, մեղմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի