14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վթար Տաշիրում. կա զոհ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում գլխիվայր շրջվել է:

Պատճառը եղել է մեքենայից ինչ-որ մասի կոտվելը, ինչի հետևանքով մեքենան մնացել է անիվների վրա: Վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վթարի ենթարկված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ամբողջական տվյալները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ