23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կփոխեն հոգևոր այրերը

«Եթե պիտի վերադառնան ու խոսեն սեր տարածելու մասին, շատ ուրախ եմ, եթե դրանից վեր ինչ-որ բան կա, միգուցե կարող են բարձրացնել պատմական ժառանգության խնդիրները, լավ, բայց ասել, որ իրենք ազդելու են որևէ քաղաքական խնդրի վրա, չեմ հավատում: Գան, տարածեն սեր, միգուցե և օգնեն՝ այլ հասարակություն ձևավորելուն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ  Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների առաջիկա հանդիպման մասին:

Ըստ Թևան Պողոսյանի՝ ամեն դեպքում պետք է գիտակցել, որ այս խնդիրը սերունդների խնդիր է, որովհետև ինչպես ինքն է նշում «այն թույնը, որը դեպի հայի տեսակն է Ադրբեջանում տարածվել, մեկ օրվա մեջ փոխելն անհնարին է լինելու»:

Նա հիշեցրեց, որ սա առաջին հանդիպումը չէ: «Հանդիպումները պարտադիր են, Աստված չտա, որ մենք երբևէ վախենանք բանակցություններից: Որ վայրկյանին իրենք չեն հանդիպում, մեր զինվորներն են բանակցում առաջնագծում»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ հայկական դիվանագիտությունը պիտի տեղում չդոփի, պիտի առաջ տանի խնդիրները, չմերժի զարգացմանը միտված միջոցառումները: «ՆԱՏՕ-ի զորավարժությունների դեպքում բացի գիտելիքներից մեր տղաները կունենային աատ ժամանակ, այնտեղ խոսում են, կարող էին խոսել ադրբեջանցիների հետ, տեսակետները կտարածվեին: Նկատի ունեմ, որ նման իրադարձությունները շանս են, որ բոլորս լծվենք Արցախի ճանաչման գործընթացին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ