29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ելք»-ը մերժվեց, բայց տեղական հանրաքվե կանցկացվի

Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ի իր նիստում քննարկել է փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված որոշման նախագծերը եւ մերժել դրանք: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

«Ելք» խմբակցությունից  հայտնում են, որ Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին: Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով անվանափոխելու նախագծերին միաձայն դեմ են քվեարկել հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության 11 անդամները՝ պատճառաբանելով հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ տվյալ փողոցների անվափոխությունը նպատակահարմար չեն համարում՝ առաջարկելով նախագծում նշված անունների համար փնտրել այլ փողոցներ:

Միայն մեկ դեպքում էր, երբ ՀՀԿ ներկայացուցիչներից չորսը հրաժարվեցին նախապես որոշված քվեարկության տրամաբանությունից եւ ձեռնպահ մնացին Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագծին:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչները շեշտել են, որ այս դիրքորոշմամբ ՀՀԿ անդամները փորձում են խուսափել սույն թվականի մայիսի 14-ին իրենց տրված մանդատն իրացնելու պատասխանատվությունից, ինչպես նաեւ լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովի համար՝ իրեն վերապահված լիազորություններն իրացնելու, փորձ անելով հետաձգել հանրային լուրջ հնչեղություն ստացած հարցի լուծումը:

«Ելք» խմբակցության անդամները նաեւ արձանագրեցին, որ ՀՀԿ ներկայացուցիչների մի մասը չէր ուսումնասիրել առաջարկված նախագծերի հիմնավորումները` պարզապես ենթարկվելով խմբակցության` նախապես որոշված մարտավարությանը նախագծերը տապալելու ուղղությամբ:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում հանրային կարծիքի վերհանման մեխանիզմները քննարկելու վերաբերյալ՝ մասնավորապես տեղական հանրաքվե իրականացնելու միջոցով, որը որպես հանրային կարծիքի արտահայտման միջոց ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ եւ Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքով:

Այժմ նախագծերը պետք է օրակարգում ներառվեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ համաձայն «Երեւան քաղաքի կանոնակարգն ընդունելու մասին» Երեւանի ավագանու որոշման 20-րդ, 22-րդ, 27-րդ հոդվածներով սահմանված կարգով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ