20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մենք բոլորս էլ պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ

Միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ այս մարմնի մեջ ենք բնակվում, դուրս ենք մնում մեր իսկական տնից, հեռու՝ Տիրոջից, որովհետև հավատով ենք ապրում՝ առանց տեսնելու նրան։ Բայց վստահություն ունենք և առավել ևս կուզենայինք դուրս գալ այս մարմնից և լինել Տիրոջ մոտ։ 

Ուստի մնանք այս մարմնի մեջ, թե հեռանանք, մեր միակ ձգտումն է հաճելի լինել Աստծուն, որովհետև մենք բոլորս էլ պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի երկրի վրա իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։ 

Գիտենք, որ Քրիստոս մեռավ բոլոր մարդկանց փոխարեն, և հետևաբար, բոլորն էլ միասին մեռան: Քրիստոս մեռավ բոլորի համար, որպեսզի հավատով կենդանացողներն այլևս չապրեն իրենք իրենց համար, այլ նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար … Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև ամբողջությամբ նորոգվեց: Եվ այս նորոգումը գալիս է Աստծուց, որ Քրիստոսի միջոցով մեզ հաշտեցրեց իր հետ ու նաև պաշտոն տվեց մեզ՝ ուրիշներին էլ հաշտություն բերելու:

Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 5:6-10, 14-15, 17-18

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ