29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի զրպարտեք, մեղք է

ՄԻ ԶՐՊԱՐՏԵՔ, ՄԻ ԲԱՄԲԱՍԵՔ ԵՎ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ՄԻ ՀԱՆԴԻՍԱՑԵՔ ԱՅՍ ՄԵՂՔԸ ԳՈՐԾԵԼՈՎ: ՈՒՇ ԹԵ ՇՈՒՏ ՁԵՐ ԽԻՂՃԸ ԿԱՐԹՆԱՆԱ ՈՒ ԴՈՒՔ ԿԼԻՆԵՔ ՁԵՐ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ: ԱՍՏԾՈՒ ԱՉՔԵՐՆ ՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ: ՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ, ՉԵՔ ԿԱՐՈՂ ԽՈՒՍԱՓԵԼ ՆՐԱ ՊԱՏԺԻՑ:

Պատահում է նաև, երբ մեկին զրպարտում կամ անհարկի վիրավորում են, ցանկանալով վրեժխնդիր լինել, նա անկարողությունից ինքն իրեն է վնասում, որպեսզի զրպարտողը խղճի խայթից ընկնի տառապանքների մեջ: Այո, հնարավոր է այդպիսով վնասել նրան, սակայն դրանով կարող է անդառնալի վնաս հասցնել նաև ինքն իրեն:

ՄԻԱՆՁՆՈՒՀՈՒ ՄԱՀԸ

Չորրորդ դարում Եգիպտոսի՝ կանանց վանքերից մեկում մի միանձնուհի ինչ-որ գործով դուրս է գալիս վանքից և հանդիպում մի տղամարդու, որը առաջարկում է նրան իր ծառայությունը՝ աշխատել վանքում որպես դերձակ: Միանձնուհին նրան պատասխանում է, որ դերձակի կարիք չունեն և հեռանում է, իսկ նրանց խոսակցությունը հեռվից տեսնում է մի այլ միանձնուհի:

Հետագայում այս երկու միանձնուհիների միջև գժտություն է առաջանում և նա, ով տեսել էր այս մյուսին դերձակի հետ զրուցելիս, լուրեր է տարածում, թե իբր սա շնություն է գործել դերձակի հետ և մի քանի այլ միանձնուհիներ էլ սուտ վկայություն են տալիս: Զրպարտված միանձնուհին ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել իր անմեղությունը և հուսահատությունից, միգուցե նաև վրեժխնդրությունից մղված, իրեն գցում է Նեղոսը և մահանում:

Այդ զրպարտության անդառնալի հետևանքները տեսնելով՝ զրպարտողը խղճի խայթից ընկնում է հուսահատության մեջ և հետևելով առաջինի օրինակին, ինքն էլ է ինքնասպանություն գործում: Հոգևոր հայրերը որպես ինքնասպանների, նրանց վրա հոգեհանգստի կարգ չեն կատարում, իսկ սուտ վկայություն տված միանձնուհիներին զրկում են Հաղորդության Սուրբ Խորհրդին մոտենալուց:

Ահա թե ինպիսին են հուսահատության և վրեժխնդրության չար պտուղները, իսկ եթե այդ միանձնուհին համբերությամբ կրեր զրպարտությունը՝ հույսն Աստծու վրա դնելով, ապա վաղ թե ուշ իրականությունը կբացահայտվեր և զրպարտողներին կմնար ամոթն ու ապաշխարելը, իսկ իրեն՝ փառքի պսակը:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ