04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեւորգ Սաֆարյանը՝ քրեական հեղինակությունների հետ խնդիրներից /տեսանյութ/

Այսօր` սեպտեմբերի 4-ին  Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը։ Փաստաբանը բողոքարկում է Գևորգ Սաֆարյանի՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու գործով որպես տուժող ճանաչվելու վերաբերյալ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Նշենք, որ դատարանը որոշել էր նշյալ գործը կարճել։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. Ամանորի գիշերը, երբ քաղաքացիական ակտիվիստները ցանկացել էին Ազատության հրապարակում տոնը նշել: Նրանցից մեկը տոնածառի պես էր զգեստավորվել եւ եկել Ազատության հրապարակ, ինչից հետո քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Միջադեպի հետեւանքով Գեւորգ Սաֆարյանը ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Արդեն հայտնել ենք, որ նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանը մերժեց Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը։ Դատական նիստի ավարտից հետո Գեւորգ Սաֆարյանը․ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինքը քրեական հեղինակությունների հետ ամիսներ առաջ խնդիրներ ուներ, հիմա ամեն ինչ կարգի՞ն է, ասաց, որ հիմա ինքը գտնվում է հատուկ պահպանվող մասնաշենքում։ 

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ